211652_close_icon
views-count1690 դիտում article-date 20:24 06-08-2019

Հայտնի են աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող ավիաընկերությունների անունները

2018 թվականին կանոնավոր չվերթներով ուղևորներ փոխադրելու թվով ամենախոշոր ավիաընկերությունը դարձել է American Airlines-ը: Այդ մասին նշվում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) ներկայացրած հաշվետվության մեջ: Երկրորդ տեղում ամերիկյան մեկ այլ փոխադրող է՝ Delta Air Lines ընկերությունը: Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է United Airlines ընկերությունը, չորրորդը՝ Emirates-ը: Առավել մեծ ժողովրդականություն վայելող ավիաընկերությունների հնգյակը եզրափակել է Southwest Airlines-ը: Բացի այդ, IATA-ի տվյալներով, ինքնաթիռով ճանապարհորդող ուղևորների թվաքանակն աճել է: Այսպես, 2018 թվականին աշխարհի ավիաընկերությունները փոխադրել են 4,4 մլրդ ուղևորների, ինչը 6,9 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի: Հունվարին Lufthansa ընկերությունն ամենապահանջված էին ճանաչել աշխարհում, քանի որ այն 2018 թվականի ընթացքում փոխադրել էր 142 մլն ուղևոր՝ այսպիսով սահմանելով նոր ռեկորդ: Անցյալ տարվա ընթացքում այն ավիաընկերությունները, որոնք մտնում էին Lufthansa Group-ի մեջ, միասին վերցված կատարել են 1 միլիոնից ավելի չվերթեր, իսկ ինքնաթիռների ծանրաբեռնվածության ցուցանիշը կազմել է 80 տոկոս:

Նմանատիպ նյութեր