հիմնական կայք
Լրահոս

Ֆիլիպիններում դենգե տենդի համաճարակ է հայտարարվել. զոհերի թիվն անցնում է մի քանի հարյուրը

Ֆիլիպիններում դենգե տենդի համաճարակ է հայտարարվել. զոհերի թիվն անցնում է մի քանի հարյուրը Ֆիլիպինների առողջապահության նախարարությունը դենգե տենդի համաճարակ է հայտարարել, պատճառը երկրում այդ վիրուսից մահացածների հսկայական թիվն է։ Այդ մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով գերատեսչության հայտարարությունը:


Հեռուստաալիքի տվյալներով՝ 2019 թվականի սկզբից երկրում արդեն արձանագրվել է դենգեով վարակման 146 հազար դեպք, իսկ դրա հետևանքներից մահացել է 622 մարդ:

Նշվում է նաև, որ դա 98 տոկոսով բարձր է նախորդ տարում գրանցված ցուցանիշներից: Համաճարակի հայտարարումից հետո երկրում կանցկացվեն ամենավարակված շրջաների հայտնաբերման և այնտեղ դրա տարածման հակազդման հատուկ միջոցառումներ:

Դենգե տենդը տրանսմիսային վիրուսային էտիոլոգիայի վտանգավոր հիվանդություն է: Այն տարածվում է արևադարձային և մերձարևադարձային կլիմայով երկրներում, մասնավորապես, Հնդկաստանում, Չինաստանում, Թաիլանդում, Ինդոնեզիայում, Մալայզիայում, Մյանմայում, Վիետնամում, Սուդանում, Մոզամբիկում, Հոնդուրասում, Կոստա Ռիկայում, Բրազիլիայում և Ֆիլիպիններում:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք