1165 դիտում
18:34 06-08-2019
Դեսպան Սմբատյանը հանդիպել է Գերմերսհայմ նախատեղակայման վարժանքներ անցնող հայ խաղաղապահների հետ
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և ԳԴՀ-ում ՀՀ ռազմական կցորդ գնդապետ Արայիկ Բարսեղյանը օգոստոսի 5-ին Ռայնլանդ-Պֆալց երկրամասի Գերմերսհայմ քաղաքի ռազմաբազայում հանդիպում ունեցան ռազմաբազայի հրամանատարական կազմի և նախատեղակայման վարժանքներ անցնող հայ խաղաղապահների հետ։
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հրամանատարական կազմի հետ հանդիպմանն ընդգծվեց գերմանական հրամանատարության ներքո ՀՀ խաղաղապահների կողմից իրականացվող ծառայության կարևորությունը։ Գերմանական կողմն առանձնահատուկ արժևորեց հայ խաղաղապահների պատրաստվածության և կարողությունների բարձր մակարդակը։ Իր հերթին, ՀՀ դեսպանն իր գոհունակությունն ու երախտիքն արտահայտեց Գերմանիայի հետ տարիներ շարունակ այս ձևաչափով արդյունավետ համագործակցության համար։
Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանը գրառում կատարեց ռազմակայանի պատվավոր հյուրերի գրքում։
Ռազմաբազայում իրականացված ճանաչողական շրջայցից հետո դեսպան Սմբատյանը ողջույնի խոսք հղեց գերմանական հրամանատարական կազմին և հայ խաղաղապահներին, որում կարևորեց վերջիններիս ներդրումը խաղաղապահ առաքելություններում և ՀՀ միջազգային դրական հեղինակության հետագա բարձրացման և ամրապնդման գործում։
ԳԴՀ Գերմերսհայմ քաղաքում տեղակայված ռազմաօդային բազայում հայ խաղաղապահները նախատեղակայման վարժանքներ են իրականացնում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» ծրագրի շրջանակներում` միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում Աֆղանստան մեկնելուց առաջ։
Նմանատիպ նյութեր
2064 դիտում
11:36 11-08-2015
Դեսպան Սմբատյանը հանդիպել է Բրանդենբուրգ երկրամասի վարչապետի հետ
2521 դիտում
12:48 16-03-2016
Դեսպան Սմբատյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահի հետ
1996 դիտում
22:12 07-02-2017
Դեսպան Սմբատյանը հանդիպել է Հյուսիսային Հռենոս և Վեստֆալիա երկրամասի փոխվարչապետ, լուսավորության նախարարի հետ
Այս բաժնից
421 դիտում
20:13 24-04-2024
Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է․ Վիգեն Սարգսյան
385 դիտում
19:48 24-04-2024
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ