211652_close_icon
views-count1069 դիտում article-date 15:40 06-08-2019

Թալիբները հայտարարել են ԱՄՆ-ի հետ տարաձայնությունների հաղթահարման մասին

Կատարում կայացած բանակցություններում ԱՄՆ-ի և «Թալիբան» շարժման ներկայացուցիչները լուծել են բոլոր տարաձայնությունները Աֆղանստանում հաշտության հաստատման, այս երկրից ամերիկյան զորքերը դուրս բերելու և ծայրահեղական այլ խմբավորումների հետ շփումներից թալիբների հրաժարվելու շուրջ: Հաղորդում է [url=https://www.thehindu.com/news/international/taliban-say-differences-resolved-on-us-troop-withdrawal/article28832153.ece]thehindu.com[/url]-ը։ Բանակցություններին մասնակցած ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը Թվիթերում գրել է, որ Կատարում մի քանի օր տեւած քննարկումների արդյունքում «հիանալի առաջընթաց» է ձեռք Է բերվել: Դիվանագետի խնդիրն է՝ «գտնել Աֆղանստանում 18-ամյա զինված հակամարտության խաղաղ կարգավորումը՝ Ամերիկայի մասնակցությամբ. գերակա նպատակների թվում են՝ կազմակերպել ներաֆղանական բանակցային գործընթացը և հասնել մշտական հրադադարի։

Նմանատիպ նյութեր