հիմնական կայք
Լրահոս

Պենտագոնի ղեկավարն անընդունելի Է համարել Թուրքիայի ցանկացած գործողություն Սիրիայի հյուսիսում

Պենտագոնի ղեկավարն անընդունելի Է համարել Թուրքիայի ցանկացած գործողություն Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի պաշտպանության նոր նախարար Մարկ Էսփերն «անընդունելի» է համարել Թուրքիայի ցանկացած գործողություն, որն այդ պետությունը կփորձի իրականացնել Սիրիայում: Հաղորդում է time.com


«Անկեղծ ասած՝ մենք անընդունելի ենք համարում Թուրքիայի կողմից ձեռնարկվող ցանկացած միակողմանի գործողություն»,- հայտարարել է Էսփերը լրագրողներին, որոնք նրան ուղեկցել են Տոկիո այցի ընթացքում:

Պենտագոնի ղեկավարը նաև հավելել է, որ Միացյալ Նահանգները կկանխի ցանկացած օտարերկրյա ներխուժում Սիրիայի տարածք, որը կսպառնա կողմերի շահերին:

«Մենք պատրաստվում ենք կանխել այն միակողմանի ներխուժումները, որոնք կհակասեն Միացյալ Նահանգների, Թուրքիայի և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (սիրիացի քրդերի զինված կազմավորումներ) փոխադարձ շահերին Սիրիայի հյուսիսում»:

Օգոստոսի 5-ին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսը հայտարարել է, որ Վաշինգտոնն անհանգստացած է Սիրիայի տարածքում՝ Եփրատ գետից արևելք, ռազմավական գործողություն անցկացնելու թուրքական բանակի մտադրությունից և անընդունելի Է համարում այդօրինակ գործողությունները:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք