211652_close_icon
views-count1418 դիտում article-date 13:14 06-08-2019

Ավստրիայի իշխանությունները մտադիր են ամբողջովին ձևափոխել Հիտլերի տունը

Ավստրիայի Բրաունաու ամ Ինն քաղաքում տան նախկին տիրուհուն, որտեղ ծնվել է Ադոլֆ Հիտլերը, 810 հազար եվրո փոխհատուցում կվճարեն: Երկարատև դատական գործից հետո պետության սեփականությունը դարձած տունը կվերակառուցվի, գրում է [url=https://www.dw.com/en/hitlers-birthplace-legal-battle-finally-ends/a-49903082]Deutsche Welle[/url]-ն: Իշխանությունները ճարտարապետների են հրավիրել՝ իրենց գաղափարներով կիսվելու և վերակառուցման նոր նախագծեր ներկայացնելու համար: «Այժմ, երբ փոխհատուցման մասին դատարանի որոշումն ընդունվել է, կարելի է տունն օգտագործելու այլ տարբերակներ փնտրել՝ բացառելով ցանկացած պրոնացիստական գործունեություն»,- ասված է Ավստրիայի ներքին գործերի նախարար Վոլֆգանգ Պեշորնի հայտարարության մեջ: Տան ճակատագիրն արդեն մի քանի տարի է՝ հանրության ուշադրության կենտրոնում է: Մտահոգված լինելով այն հեռանկարով, որ տունը կարող է նեոնացիստների պաշտամունքի հուշարձանի վերածվել, Ավստրիայի իշխանությունները նախկինում միտված էին քանդել տունը: 2017 թվականին տունը, չնայած նրա սեփականատեր Գերլինդա Պոմերի բողոքներին, առգրավվել է որպես պետության սեփականություն: Ի սկզբանե Պոմերին որոշվել է 1,5 մլն եվրո փոխհատուցում վճարել, սակայն այդ գումարը վիճարկվել է Ավստրիայի ֆինանսական դատախազության կողմից: Ըստ օրենքի, որը 2016 թվականին ընդունել է Ավստրիայի Ազգային խորհուրդը, տեղական իշխանությունները կարող են շինությունում անցկացնել ցանկացած ճարտարապետական աշխատանք, ներառյալ շինության ամբողջական ապամոնտաժումը:

Նմանատիպ նյութեր