211652_close_icon
views-count3846 դիտում article-date 10:28 06-08-2019

«Սպիտակ» համակարգ ստեղծելը ծանրագույն, բայց իրականանալի խնդիր է․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ վարչապետի ելույթն, իհարկե, հետաքրքիր էր և արժանի է առանձին վերլուծության: Բայց ավելի ուշագրավծ էին կիրակի օրը նրա հնչեցրած գնահատականներն այն մաիսն, որ եկիրը «ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում է», «պետությունը ինստիտուցիոնալ առումով ձախողվել է»: «Կաթվածահար» և «ձախողված» մակդիրների միջու, անշուշտ, կա քարոզչական չափազանցություն և ներկա իրավիճակը «անցյալի ծանր ժառանգությամբ» արդարացնելու փորձ: Իր եզրակացությունները Փաշինյանն արել է 2014թ. «գաղտնի զեկույցի» հիման վրա, սակայն որքան ես գիտեմ, նման զեկույցների վերաբերյալ կամ պաշտոնական որոշում է ընդունվում գաղտնազերծել (օրինակ, վերջերս Թրամփի հրամանագրով գաղտնազերծվել է Քենեդիի սպանության վերաբերյալ Ուորրենի հանձնաժողովի զեկույցի մի մասը), կամ ընդհանրապես չի խոսվում: Բնական է, որ վարչապետի գնահատականներից «նախկինները» նեղվեցին և սկսեցին իրենց հակաքարոզչությունը՝ թե իրենց ժամանակ պետական ինստիտուտները հրաշալիորեն գործում էին, ինչը նույնպես, կարծում եմ, ծայրահեղական տեսակետ է: Բայց ես միշտ փորձում եմ մաքրել քաղաքական գործիչների ասածները քարոզչական կեղևից և գտնել դրանց միջի ռացիոնալ հատիկը: Իսկ տվյալ դեպքում ռացիոնալ հատիկն այն է, որ հին համակարգը թեև բացահայտել է իր աղաղակող թերությունները և մեծ հաշվով՝ անարդյունավետությունը, այն ինչ-որ ձևով ինչ-որ խնդիրներ լուծում էր: Հին համակարգը հիմնված էր «սև», չվերահսկվող (որպես կանոն՝ կոռուպցիոն) փողերի շրջանառության վրա: Եթե ինչ-որ տեղ վիճակը դառնում էր փակուղային, ոլորտի պատասխանատուն, որը մինչ այդ կուտակե էր հսկայական կապիտալ՝ այդ նույն ոլորտը կողոպտելով, իր «սեփական միջոցներով» (այսինքն՝ կողոպտածի մի մասով) կարողանում էր կարկատաններ անել և հարցերը լուծել «ախպերական ձևով»: Այսպես չէր կարող շարունակվել, և այդ համակարգը վաղ թե ուշ պիտի պայթեր: Դրա փոխարեն ստեղծել այնպիսիի «սպիտակ» համակարգ, որը գործում է քաղաքակիրթ երկրներում ծանրագույն, բայց իրականանալի խնդիր է: Բայց նախևառաջ թուլ տվեք կասկած հայտնել՝ արդյող մեր քաղաքացիներն ուզո՞ւմ են այդպիսի համակարգ, արդյոք նրանք պատկերացնո՞ւմ են, թե օրինապաշտության ինչ մակարդակ է այն ենթադրում: ․․․ 2019թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 25,1%-ով: Դա, իհարկե, շատ լավ է: Բայց վերը նշված տրամաբանությամբ՝ եթե պետական համակարգն ունի նկարագրված արատները, ապա այդ ավելացումը վճռական նշանակություն չունի: Ենթադրենք, բաժակը լցվում է ոչ թե 75, այլ 100 տոկոսեվ: Եթե այն ծակ է, ջուրը, միևնուն է, թափվելու է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր