211652_close_icon
views-count29715 դիտում article-date 00:57 06-08-2019

Ուկրաինայում զանգվածային ծեծկռտուք և հրաձգություն է տեղի ունեցել հայերի մասնակցությամբ. 37-ամյա հայ տղամարդ է զոհվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am

Ուկրաինայի Զապորոժյան շրջանի Կիրիլովկա առողջարանային թաղամասում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որը վերաճել է հրաձգության, հայտնում է [url=https://https://www.tert.am/am/news/2019/08/05/ukraine/3065087?fbclid=IwAR3QE1ybib6Ad9uUSlMRph3JBrNConfRslwo60px-_baKLefecEbUmf_gg4]Tert.am[/url]-ը: Զբոսավայրի կենտրոնական լողափնյա սրճարանում բախում է տեղի ունեցել երկու խումբ անձանց միջև: Ծեծկռտուքի հետևանքով, որին նաև հայեր են մասնակցել, մեկ մարդ մահացել է հիվանդանոցում: Կռվի մասնակիցները կրակ են բացել միմյանց ուղղությամբ: Երկու մարդ էլ դանակի հարված է ստացել: Նրանցից մեկը՝ 37-ամյա Վահե Մարտիրոսյանը դանակի հարված է ստացել կրծքին: Ուկրաինական ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկության համաձայն՝ ոստիկանության տվյալներով՝ խոցվել է սիրտը: Վերջինս մահացել է հիվանդանոցում: Մանրամասները՝ [url=https://https://www.tert.am/am/news/2019/08/05/ukraine/3065087?fbclid=IwAR3QE1ybib6Ad9uUSlMRph3JBrNConfRslwo60px-_baKLefecEbUmf_gg4]Tert.am[/url]-ում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր