211652_close_icon
views-count1475 դիտում article-date 23:19 05-08-2019

Նախարար Արայիկ Հարությունյանը կմասնակցի Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Արցախում կմասնակցի Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Համահայկական 7-րդ ամառային խաղերը կընթանան օգոստոսի 5-17- ը, ծրագրում ընդգրկված է 17 մարզաձև: Խաղերի անցկացումը Արցախում խորհրդանշում է Հայաստանի Հանրապետություն-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդումը: Բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6- ին՝ Ստեփանակերտի գլխավոր մարզադաշտում, փակումը կկայանա օգոստոսի 17- ին՝ Երևանի Ազատության հրապարակում: Խաղերի կարգախոսն է՝ «Միասնություն՝ սպորտով»:

Նմանատիպ նյութեր