հիմնական կայք
Լրահոս

Սևաստոպոլում փոթորիկի ժամանակ խեղդվել են քիքբոքսինգի աշխարհի չեմպիոնն ու փոխչեմպիոնը

Սևաստոպոլում փոթորիկի ժամանակ խեղդվել են քիքբոքսինգի աշխարհի չեմպիոնն ու փոխչեմպիոնը Սևաստոպոլի ծովախորշերից մեկում լողալիս փոթորիկի մեջ են ընկել և զոհվել քիքբոքսինգի աշխարհի չեմպիոն Էլինա Գիսմեևան և Ֆաթիմա Ժագուպովան: Նրանք քիբոքսինգի Ռուսաստանի կանանց հավաքականի առաջատարներն էին:


Ողբերգությունը տեղի է ունեցել Օմեգա ծովախորշում՝ «Յուգ» յախտա-ակումբի տարածքում:

Նախնական տվյալներով, աղջիկներից մեկը նետվել է ալեկոծված ծովը և հզոր ալիքը նրան շպրտել է ետ: Երկրորդ աղջիկը նետվել է նրան փրկելու: Այդ վայրը նախատեսված չի եղել լողալու համար, մոտակայքում փրկարարներ չեն եղել:

«Չնայած փոթորիկային եղանակի մասին զգուշացմանը, լողալու ժամանակ աղջիկները զոհվել են: Ֆիզիկապես ուժեղ աղջիկներ. մեկը՝ քիքբոքսինգի աշխարհի գործող չեմպիոնն է, երկրորդը՝ փոխչեմպիոնը», հայտնել է Սևաստոպոլի փոխքաղաքապետը:

Զոհվածների դիերը երկար ժամանակ չէր հաջողվում ափ հանել եղանակային պայմանների պատճառով, քանի որ մոտորանավակները չէին կարողանում ծով դուրս գալ:

«Աղջիկներին գտել են: Երկուսն էլ՝ միջազգային կարգի սպորտի վարպետներ: Մեր համար դա մեծ կորուստ է», հայտարարել է Ռուսաստանի քիքբոքսինգի ֆեդերացիան:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք