հիմնական կայք
Լրահոս

HSBC- ի գլխավոր տնօրեն Ջոն Ֆլինթը հրաժարական է տվել

HSBC- ի գլխավոր տնօրեն Ջոն Ֆլինթը հրաժարական է տվել Բրիտանական HSBC բանկի գլխավոր տնօրեն Ջոն Ֆլինթը հրաժարական է տվել: Այս մասին ընկերությունը հաղորդել է երկուշաբթի, հայտնում է Financial Times-ը:


«HSBC Holdings- ը հայտարարում է, որ Ջոն Ֆլինթն այսօր թողնում է (ընկերությունների) խմբի գլխավոր տնօրենի պաշտոնը տնօրենների խորհրդի հետ փոխադարձ համաձայնությամբ: Տնօրենների խորհուրդը Նոել Քուինին խնդրել է ստանձնել խմբի ժամանակավոր գլխավոր տնօրենի պաշտոնը այնքան ժամանակ, մինչև որ կնշանակվի հաջորդ տնօրենը», - ասվում է Հոնկոնգյան ֆոնդային բորսայի կայքում տեղադրված ընկերության հայտարարության մեջ:

Ջոն Ֆլինթը այս պաշտոնին էր նշանակվել 18 ամիս առաջ։ Իսկ Նոել Քուինինը Global Commercial Banking բաժնի ղեկավարն է, նա այս պաշտոնը զբաղեցնում է 2015 թվականից, իսկ HSBC-ում ընդհանուր առմամբ աշխատում է 32 տարի:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք