211652_close_icon
views-count2844 դիտում article-date 22:55 04-08-2019

Poland Open. Մալխաս Ամոյանը և Արթուր Շահինյանը՝ ոսկե մեդալակիրներ

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարում 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը դարձել է ոսկե մեդալակիր: Ամոյանը եզրափակչում 6:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Մաքսիմ Եվտուշենկոյին: Մալխասը պայքարը սկսել էր ¼ եզրափակչից, որտեղ 9։0 հաշվով՝ ժամանակից շուտ, առավելության էր հասել թուրք Ահմեդ Յիլմազի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում Ամոյանի մրցակիցը ԱՄՆ-ը ներկայացնող Ռայմոնդ Բունկերն էր, ում Մալխասը հաղթել է 9։0 հաշվով։ Մրցաշարի 87 կգ քաշային կարգի եզրափակիչը հայկական է լինելու: Իսկ 87 կգ քաշային ոսկե մեդալի արժանացավ Արթուր Շահինյանը, որը եզրափակչում առավելության հասավ Մաքսիմ Մանուկյանի նկատմամբ:

Նմանատիպ նյութեր