211652_close_icon
views-count6831 դիտում article-date 23:14 04-08-2019

Ռումինիայի կրթության նախարարին պաշտոնանկ են արել բռնաբարված աղջկա մասին խոսքերի համար

Ռումինիայի վարչապետ Վիորիկա Դենչիլեն հայտարարել է, որ երկրի կրթության նախարար Եկատերինա Անդրոնեսկուին աշխատանքից հեռացրել են տասնհինգամյա աղջկա բռնաբարության դեպքի վերաբերյալ մեկնաբանությունների համար: Ավելի վաղ կրթության նախարարը՝ մեկնաբանելով հանցագործությունը, հայտարարել էր, որ «զոհին սովորեցրել էին անծանոթների հետ մեքենա չնստել»: Նրա այս խոսքերը զայրույթի ալիք էին բարձրացրել ամբողջ Ռումինիայում:

Նմանատիպ նյութեր