211652_close_icon
views-count1993 դիտում article-date 11:05 04-08-2019

Վերջին օրերին Սիրիա է վերադարձել մոտ 1600 փախստական

Վերջին 2 օրվա ընթացքում այլ երկրներից Սիրիա են վերադարձել մոտ 1600 սիրիացիներ։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով փախստականների տեղափոխման ռուսական կենտրոնի հայտարարությանը։ «Վերջին օրերին Արաբական Հանրապետություն է այլ երկրներից վերադարձել 1570 փախստական, Լիբանանի «Ջեյջեթ-Յաբուս», «Թել-Քալլահ» անցակետերով՝ 407 մարդ, որոնցից՝ 120 կին և 207 երեխա, Հորդանանի «Նասիբ»» անցակետով՝ 1163 մարդ, որոնցից 349 կին և 593 երեխա»,-ասված է հաղորդագրության մեջ։ Փախստականների ընդունման կենտրոնի տվյալներով՝ վերջին օրերին Սիրիայի զինված ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ականազերծել են 2.9 հա տարածք, բացի այդ, ոչնչացվել է 41 պայթուցիկ սարք, վերականգնվել 6 բնակելի շենք, ջրի պոմպակայան ու բժշկական կետ։

Նմանատիպ նյութեր