2076 դիտում
16:46 03-08-2019
Ադրբեջանում նախատեսում են բացել հայագիտական հետազոտությունների բաժին
Բաքվի Միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնի կառավարման խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ կենտրոնում նախատեսվում է բացել հայագիտական հետազոտությունների բաժին: Հայտնում է ադրբեջանական «Ազերտաջ» լրատվական գործակալությունը:
«Մենք պետք է համակողմանիորեն ուսումնասիրենք Հայաստանի տնտեսությունը, պատմությունը, գրականությունը և նրա վարած պետական քաղաքականությունը: Մենք նաև մտադիր ենք կենտրոնում բացել հայոց լեզվի դասընթացներ: Ադրբեջանում քիչ են հայերենին տիրապետող մասնագետները»,- նշել է նա:
Շաֆիևը նաև հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված մի շարք ուսումնասիրություններ են իրականացվում և իրենց նպատակները հակամարտության իրողությունը համաշխարհային հանրությանն ու միջազգային փորձագետներին ներկայացնելը և նրանց հետ համագործակցություն հաստատելն է:
Նմանատիպ նյութեր
984 դիտում
16:59 20-02-2019
ՀՀ ԳԱԱ նախագահությունը Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն է ընտրել
906 դիտում
15:08 21-02-2014
Քննարկվել է Լեյդենի համալսարանում հայագիտական ամբիոնի վերականգման հարցը
Այս բաժնից
532 դիտում
16:14 21-04-2024
Իրանի բանակը հարավարևելյան սահմանային շրջաններում մոտ 50 հազ․ անօրինական ներգաղթյալների է ձերբակալել
439 դիտում
15:49 21-04-2024
Պակիստանում վերջին մի քանի օրվա ընթացքում 7 մաքսավոր է սպանվել
406 դիտում
15:23 21-04-2024
Պակիստանում զինված հարձակման հետևանքով մաքսային ծառայության 3 պաշտոնյա է զոհվել