հիմնական կայք
Լրահոս

Թուրքիայի նախկին նախագահ Գյուլն իր թեկնածությունը կառաջադրի 2023-ի նախագահական ընտրություններում

Թուրքիայի նախկին նախագահ Գյուլն իր թեկնածությունը կառաջադրի 2023-ի նախագահական ընտրություններում Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլն իր թեկնածությունը կառաջադրի 2023 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում, գրում է sondakika.com-ը:


Նշվում է, որ անձամբ Գյուլը դեռ չի հաստատել, բայց նաև չի էլ հերքել այս լուրը:

Նշենք, որ 2018 թվականին Աբդուլլահ Գյուլը չէր առաջադրել իր թեկնածությունը Թուրքիայի նախագահի պաշտոնում:

Ավելի վաղ հաղորդվել էր Թուրքիայում նոր քաղաքական կուսակցության ստեղծման մտադրության մասին: Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Ալի Բաբաջանն օրերս հայտնել է անուններ, որոնք էլ կստեղծեն նոր քաղաքական կուսակցությունը: Այն կստեղծվի աշնան սկզբին՝ Թուրքիայի նախկին նախագահ Գյուլի ու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախկին փոխնախագահ Բեշիր Աթալայի կողմից:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք