հիմնական կայք
Լրահոս

Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում նշվեց հայաստանյան ամենահեղինակավոր օրաթերթի՝ «Առավոտի» 25-ամյակը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում նշվեց հայաստանյան ամենահեղինակավոր  օրաթերթի՝ «Առավոտի» 25-ամյակը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Երեկ, օգոստոսի 2-ին Երևանի Կոմիտասի անվան թանգարան ինստիտուտում տեղի ունեցավ հայաստանյան ամենաընթերցվող, ժողովրդի կողմից բարձր գնահատանքի արժանացած «Առավոտ» օրաթերթի հիմնադրման 25-ամյակը։


25 տարի է, «Առավոտը», իր անաչառ և օբյեկտիվ լրատվությամբ, հայաստանյան լրատվական դաշտում իր արժեքավոր խոսքն է ներկայացնում ընթերցողներին, ու երբեք իր նյութերում հասարակությանը չի բաժանել սևերի ու սպիտակների։

«Առավոտի» նախկին, ներկա, ինչու չէ՝ նաև ապագա լրագրողները առաջնորդվել, առաջնորդվում և առաջնորդվելու են նույն սկզբունքով․ լավին՝ լավ, վատին՝ վատ։ Իսկ շատ քաղաքական գործիչներ, օլիգարխներ, օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչներ առավոտյան իրենց սուրճը վայելում են «Առավոտի» հետ։

Շնորհիվ օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի «Առավոտում» արշալույսները խաղաղ են։

SHAMSHYAN.com-ը շնորհավորում է հոբելյարին 25-ամյակի առթիվ, ցանկանալով ու վստահ լինելով, որ բազմաթիվ 25 տարիներ ուղեկցելու է ընթերցողին։

Երեկվա միջոցառումը էլ ավելի ծաղկացրեց թանգարան ինստիտուտում կազմակերպված հյուրասիրությունը (ֆուրշեթ)։

Երեկ «Առավոտին» 25-ամյակի առթիվ շնորհավորել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լուսանկարները Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք