211652_close_icon
views-count11864 դիտում article-date 23:06 02-08-2019

Երգչուհի Անուշ Ավագյանը ներկայացրել է իր առաջին տեսահոլովակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երգչուհի Անուշ Ավագյանը, ով վերջերս ակտիվ քայլեր է սկսել երգարվեստում իր առաջին տեսահոլովակն է ներկայացրել հանդիսատեսին: Տեսահոլովակը նկարահանվել է հին ու սիրված հայկական երգերի շարանի հիման վրա: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում երգչուհին մի քանի գաղտնիք բացեց. շուտով այս ոճի մեջ կլինի ևս երեք տեսահոլովակ, որից հետո կներկայանա գլխավոր աշխատանքով, որի վրա դեռ աշխատում են: Անուշ Ավագյանը այս պահին աշխատում է պրոդյուսեր Կարպիս Թիթիզյանի հետ: Երգչուհին նշեց, որ համագործակցությունը սկսվել է շատ պատահաբար: «Կարպիս Թիթիզյանի հետ համագործակցությունս շատ պատահաբար է սկսվել, բայց ես շատ ուրախ եմ այս համագործակցության համար, քանի որ նա երկար տարիների փորձ ունի այս ոլորտում և ողջ աշխատանքը պրոֆեսիոնալ կերպով է իրականացնում: Երբևէ չեմ աշխատել պրոդյուսերի հետ, սակայն այժմ ինձ ավելի վստահ եմ զգում, քանի որ ինձ հետ մի ողջ պրոֆեսիոնալ թիմ է աշխատում»,-ասաց նա: Անդրադառնալով տեսահոլովակին՝ երգչուհին շեշտեց, որ հին ու սիրված երգը նորովի են ներկայացրել, սակայն պահպանել են գործիքավորման հին տարբերակը: Տեսահոլովակը նկարահանվել է Ռուսաստանում, քանի որ հիմնական երաժշտախումբը այնտեղ է գտնվում: «Գլխավոր երաժիշտը դաշնակահար Մանուկ Ղազարյանը Ռուսաստանում է ապրում և ինձ համար կարևոր էր նրա հետ համագործակցելը: Դաշնամուրը, դհոլը, զուռնան նվագել են հայ երաժիշտներ, իսկ կիթառները և հարվածային գործիքները ռուս երաժիշտներ են նվագել: Ինձ համար մեծ անակնկալ էր, որ ռուս երաժիշտները ինձ հավասար երգում էին»,-ասաց Անուշ Ավագյանը: Տեսահալովակի պրեմիերայից հետո երգչուհին մեծ թվով արձագանքներ է ստացել: «Ուրախ եմ, որ մինչև այժմ բացասական կարծիքներ չեմ լսել, թեև սպասում էի նաև քնադատությունների: Ուզում եմ շեշտել, որ ես երգում եմ ժողովրդի համար, և ինձ համար կարևոր է ժողովրդի կարծիքը, արձագանքը»,-շեշտեց երգչուհին: Անուշն առաջիկա ծրագրերի մասին շատ մանրամասներ չհայտնեց, սակայն վստահեցրեց, որ անակնկալներ լինելու են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր