211652_close_icon
views-count4583 դիտում article-date 22:22 02-08-2019

ՀՀ նախագահի շնորհավորանքը «Առավոտ» օրաթերթի հիմնադրման 25-ամյակի առթիվ

Սիրելի՛ Արամ, «Առավոտ» օրաթերթի հարգարժան խմբագրակազմ, Շնորհավորում եմ բոլորիդ օրաթերթի հիմնադրման 25-ամյակի առթիվ: Հեռավոր 1994-ին նորանկախ Հայաստանի տպագիր մամուլի ընտանիքում հայտնվեց ուրույն ասելիքով մի պարբերական, որը հետագայում կուսակցական ու պետական մամուլի մեջ ստանձնեց հավասարակշռողի դժվարին դերը: Լրատվական դաշտն արդեն իսկ ուներ իր փորձառու եւ ասելիք ունեցող ներկայացուցիչները, սակայն «Առավոտը» հաջողությամբ գտավ իր հաստատուն տեղը: Ընթերցողն ընդունեց նրան, ընդունեց երեկ, ընդունում է այսօր, ավելին՝ սպասում է նրան: Եվ դա բնական է, քանզի «Առավոտը» կարողացել է ապացուցել, որ հնարավոր է քննադատել առանց չարության եւ գովաբանել առանց քծնելու, հնարավոր է հասկանալ եւ հասկացնել: Մեր հասարակությունն արժանի է ունենալու պրոֆեսիոնալ, վստահելի եւ համազգային շահերով առաջնորդվող գրավոր մամուլ: «Առավոտն» այդպիսիների առաջին շարքում է: Շնորհավոր տոնդ, «Առավոտ»: Բարի եւ անդավաճան ընթացք հետագա լրատվական ու ստեղծագործական գործունեության ճանապարհին: Հարգանքով՝ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ [img]https://st0.shamshyan.com/editor/0485222001564770192298190.jpg[/img]

Նմանատիպ նյութեր