211652_close_icon
views-count6735 դիտում article-date 19:40 02-08-2019

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ստարտափի գաղափարով հաջողության հասնելու ճանապարհը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որպեսզի ստարտափը Հայաստանում դառնա իշխող մտածողություն: Այսպես ՀՀ վարչապետը ողջունեց «Sevan Startup Summit»-ի մասնակիցներին: «Ես շատ կարևոր եմ համարում, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ստարտափ գաղափարը կարողանա տեղայնացնել իր և իր շրջապատի վրա: Այսօր Հայաստանում բազմաթիվ մարդիկ անընդհատ բողոքում են, որ չկա փող, և սրանից բխող այլ երևույթներ, և մեր կառավարությունը փորձում է ամեն օր մարդկանց համոզել, որ կարևորը փողը չէ, կարևորը` գաղափարն է: Եթե մեզնից յուրաքանչյուրը ունենա գաղափար, որը կարող է հաղթել, և այդ գաղափարի հաղթական լինելու մեջ կարողանա համոզել ուրիշներին, այդ փողը կհայտնվի: Սա է նոր Հայաստանի էությունը, որտեղ գաղափարները ճիշտ մտածված, մշակված, ամբողջական, համակարգված գաղափարները իրականություն դառնալու հնարավորություն ունեն, և, երբ ասում ենք տնտեսական հեղափոխություն, հենց սա նկատի ունենք: Մենք մարդկանց հրավիրում ենք օգտվել իրենց գաղափարները կյանքի կոչելու այս բացառիկ հնարավորությունից: Այս է պատճառը, որ ասում ենք, որ տնտեսական հեղափոխությունն առաջին հերթին մտքի հեղափոխություն է, որովհետև ամեն ինչ սկսում է մտքից ու գաղափարից: Մենք ցանկանում ենք, որպեսզի ստարտափը Հայաստանում դառնա իշխող մտածողություն, մենթալիտետ, որպեսզի յուրաքանչյուր մարդ հասկանա, որ ինքը տաղանդ է, և բոլորին ստիպի հավատալ իր ուժերին, մտքին, տաղանդին և հզորությանը»,- նշեց վարչապետը:

Նմանատիպ նյութեր