211652_close_icon
views-count2231 դիտում article-date 16:32 02-08-2019

Սիրիայի շուրջ Ռուսաստան-Իրան-Թուրքիա գագաթնաժողովը կանցկացվի սեպտեմբերին

Սիրիայի իրադրության շուրջ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի գագաթնաժողովի անցկացումը նախատեսված է 2019 թվականի սեպտեմբերին: Այս մասին օգոստոսի 2-ին հայտնել Է Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով ավագ օգնական Ալի Ասգար Հաջին մամուլի ասուլիսում: Տեղեկացնում են իրանական լրատվամիջոցները։ «Հաջորդ ամսվա ընթացքում, ամսաթիվը դեռևս որոշված չէ, մենք կանցկացնենք գագաթնաժողով, որտեղ կքննարկենք վերջին փոփոխությունները և մեր ձեռքբերումները»,-ասել է նա: Ավելի ուշ, պատասխանելով լրագրողի հարցին, Ալի Ասգար Հաջին ճշտել է, որ, իր կարծիքով, «դա կլինի սեպտեմբերի երկրորդ կեսին»: Սիրիային շուրջ բարձր մակարդակի միջազգային հանդիպումն անցկացվել է օգոստոսի 1-2-ին Նուր Սուլթանում: Դրան մասնակցել են երաշխավոր երկրների (Ռուսաստան, Իրան, Թուրքիա), Սիրիայի կառավարության և սիրիական զինված ընդդիմության պատվիրակությունները: Որպես դիտորդներ բանակցություններին հրավիրված էին ՄԱԿ-ի, Հորդանանի, ինչպես նաև Լիբանանի ու Իրաքի բարձրաստիճան ներկայացուցիչներ, որոնք առաջին անգամ են մասնակցել Աստանայի բանակցային գործընթացին:

Նմանատիպ նյութեր