211652_close_icon
views-count6378 դիտում article-date 10:34 02-08-2019

Թեղուտի պոչամբարն անտեր է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեկ ամիս է` Թեղուտի հանքավայրը կրկին շահագործվում է: Սակայն պարզվում է` Թեղուտի հանքավայրի պոչամբարի վիճակի գնահատում մինչ օրս արված չէ, և պարզ չէ` շահագործման հետևանքով պոչամբարի պատվարը կփուլզվի, թե ոչ: Եվ ավելին, պարզվում է` գերատեսչություններն իրենց տեղում չեն և իրար վրա են գցում տեխնիկական անվտանգությունը գնահատելու պարտականությունը: Երեկ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, թե իրենք չեն այդ հարցերով զբաղվում, այլ Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Իր հերթին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ իր ղեկավարած նախարարությունը Թեղուտի պոչամբարի տեխնիկական անվտանգության վերաբերյալ եզրակացություն տվել է, սակայն ռիսկերի մասին պետք է եզրակացություն տա արդեն Ջրային կոմիտեն: Բայց Ջրային պետական կոմիտեից էլ պնդեցին, որ պոչամբարների պատվարներն իրենց հետ կապ չունեն: Մի խոսքով, պոչամբարն անտեր է»։ [b]Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր