211652_close_icon
views-count4451 դիտում article-date 09:51 02-08-2019

Ամենավտան­գավոր մարդիկ նրանք են, ով­քեր անտարբեր են ազգի ապագայի հանդեպ․ քահանա․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ ««Տպավորությունն այն է, որ հեղափոխությունից հետո ջրի երես եկան մեր հասա­րակության ապազգային բազմաթիվ տարրեր, որոնց մեջ շատ են մանավանդ երիտա­սարդները», - այս մասին «Իրավունքի» հետ զրուցում ահազանգում է Արարատյան Հայրապետական թեմի Նորք-Մարաշի Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Արժանապատիվ Տեր Թովմա քահանա Անդրեասյանը և մանրամասնում. «Նորահայտ մի երի­տասարդ խավ է ձևավորվել, որն աչքի է ընկնում հայրենասիրության հանդեպ զզվանքով կամ հայ­րենասիրության մասին ուրիշ պատկերացումներով (ինձ հա­մար անհասկանալի), աչքի է ընկնում Հայ եկեղեցու հանդեպ թշնամանքով կամ անտարբերությամբ, թշնամանքով դեպի Արցախը և արցախահայությունը, մանկավարժության, ընտանիքի, բարոյականու­թյան, հոգևորի, ընդհանրապես՝ ար­ժեքների հանդեպ նորովի, մեր ազգին և քրիստոնեությանը ոչ հարազատ վե­րաբերմունքով։ Նրանց մոտ թևավոր խոսք է դարձել «մենք եկել ենք կարծրատիպերը ջարդելու» արտահայտությունը։ Բայց մեր ազգի համար ամենավտան­գավոր մարդիկ դրանք չեն, այլ նրանք, ով­քեր հանդուրժում են դրանց գործունեու­թյունը կամ պարզապես անտարբեր են մեր ազգի ապագայի հանդեպ։ Իր «Անտարբերների դավադ­րությունը» վեպում լեհ գրող Բրունո Յասենսկին այսպես է գրում. «Մի վախեցիր թշնամի­ներից. վատագույն դեպքում իրենք կարող են քեզ սպանել, մի վա­խեցիր ընկերներից, վատագույն դեպքում նրանք կարող են քեզ դավաճանել։ Վախեցիր անտարբերներից, նրանք չեն սպանում և չեն դավաճանում, բայց իրենց լուռ համա­ձայնությամբ են երկրի վրա ապրում դավաճա­նությունը և սպանությունը»։ Եթե չարիքը կամ պիղծ երևույթները հանդուրժողները կամ անտարբեր­ները մտածում են, որ պետք չէ խոսել կամ պայքարել, այդ ամենն ինքնըստինքյան կվերանա, նրանք չարաչար սխալվում են»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր