4384 դիտում
09:14 02-08-2019
Ռուստամ Բադասյանի հետ «Իմ քայլի» փակ հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ստամբուլյան կոնվենցիային նվիրված Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ բավական թեժ է անցել։
Գաղտնիք չէ, որ այդ կոնվենցիայի վավերացման գործընթացի հետ կապված իշխանական բուրգում լուրջ ճաքեր են առաջացել։ Եվ պատգամավորների մի թևը չի էլ թաքցնում, որ դեմ է նախագծին, և որոշել են՝ կա՛մ չեն մասնակցելու քվեարկությանը, կա՛մ ուղղակի դեմ են քվեարկելու։
Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ նախարարի հետ հանդիպման ժամանակ պատգամավորների այդ հատվածը բացահայտ կերպով հայտնել է իր անհամաձայնությունը։ Եվ որքան էլ նախարարը փորձել է բացատրել, ներկայացնել, սակայն պատգամավորների «տղայական» թևն անդրդվելի է մնացել, և նույնիսկ հորդորել են նախարարին հանել դա օրակարգից։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը ևս նրանց թվում է եղել և երեկ «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կեղծ օրակարգ որակեց այն՝ ընդգծելով, որ կոնվենցիայի՝ խորհրդարան բերվելու դեպքում ինքը, հավանաբար, դեմ կքվեարկի»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1294 դիտում
19:08 11-03-2020
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ
2025 դիտում
20:04 11-05-2020
Նախարար Ռուստամ Բադասյանի հետ քննարկում ենք վեթինգի իրականացման գործընթացը. Նիկոլ Փաշինյանն՝ ուղիղ
Այս բաժնից
454 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
550 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»