211652_close_icon
views-count1777 դիտում article-date 23:35 01-08-2019

Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Զարիֆի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ որոշումը

ԱՄՆ-ի պատժամիջոցներն Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի նկատմամբ չեն ազդի Իրանի ազգային շահերի պաշտպանության նրա աշխատանքին: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ն: Արտաքին գործերի նախարարի դեմ կիրառված պատժամիջոցները որևէ ազդեցություն չեն ունենա ԱԳՆ-ի ջանքերին և համալիր քայլերին, ինչպես նաև անձամբ նախարարի գործողություններին՝ իրանցի ժողովրդի ճշմարտացիության ապացուցման, ԱՄՆ կառավարության տնտեսական ահաբեկչության դեմ պայքարում»,- ասված է հայտարարության մեջ: ԱՄՆ իշխանությունները Ջավադ Զարիֆին ներառել են պատժանմիջոցների ցանկում: ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ Վաշինգտոնն այլևս Զարիֆին չի համարում առաջնային կապ ապահովող. նա այդպիսին եղել է միջուկային գործարքի քննարկման ժամանակ, որից ԱՄՆ-ը դուրս է եկել: Ավելի ուշ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր դեմ պատժամիջոցներ է սահմանել, քանի որ իրեն համարում են ամերիկյան օրակարգի սպառնալիք:

Նմանատիպ նյութեր