211652_close_icon
views-count16473 դիտում article-date 19:33 01-08-2019

Ատամներս Ադրբեջանում փշրեցին, իսկ Հայաստանում սարքեցին․ ահա այն ամենն այս 2 երկրի մասին. հարցազրույց Ալեքսանդր Լապշինի հետ. ArmDaily.am

[url=https://armdaily.am/?p=58286&l=am%2F&fbclid=IwAR3-T_mNmOz4CrK-wRyrMSSMhJrpcXVJkV447g0LXB9v1dz4OC_DmZsYtR4]ArmDaily.am[/url]-ը հարցազրույց է արել բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ՝ Հայաստանի հանդեպ սիրո, Ադրբեջանում կալանավորման և կյանքի հանդեպ հումորի զգացումը վառ պահելու շուրջ: Երբ նրան զանգեցինք, նա ասաց, որ այս պահին Հայաստանում է և ատամներն է սարքում։ [b]-Պարոն Լապշին, փաստորեն, Ձեզ այնքան է դուր եկել մեր երկիրը, որ նույնիսկ ատամները բուժում եք այստեղ: Որքա՞ն ժամանակով եք այս անգամ եկել:[/b] -Ատամներիս հետ կապված կա քաղաքական պատմություն։ Ինչպես հայտնի է, ադրբեջանական բանտից ազատ արձակվելուց երկու օր առաջ ես դաժան ծեծի էի ենթարկել բանտի դիմակավոր չորս աշխատակիցների կողմից, որոնք գիշերը ներխուժել էին բանտախուց եւ սկսել խեղդել ինձ՝ մահճակալին պառկած: Նրանք հարվածում էին դեմքիս և կոտրեցին ատամներիս մի մասը: Ավելի ուշ, երբ ես կորցրել է գիտակցությունս, նրանք բեմադրել էին իմ ինքնասպանությունը՝ վզիս ինչ-որ պարան կապելով և զուգարանում տեսախցիկներ տեղադրելով: Այնտեղ երեք օր կոմայի մեջ պառկելուց հետո ինձ ուղարկեցին Իսրայել: Այս ամենից հետո ես Ադրբեջանի դեմ հայց եմ ներկայացրել ՄԻԵԴ: Բայց եկեք վերադառնանք ատամներին: 2017 թվականին, երբ ես եկա Երևան, ես մի շարք հանդիպումներ ունեցա քաղաքական և հասարակական գործիչների հետ: Գումարած ելույթներս ու հարցազրույցներս՝ երկրի գրեթե բոլոր գլխավոր հեռուստաալիքների հետ։ Այդ պահին ես դեռ չէի ավարտել ատամներիս բուժումը, քանի որ դատավարությունների մեջ էի: Բայց, դե հեռուստատեսության համար կոտրված ատամներն այնքան էլ եթերային չեն և այդպիսով պետք է շտապ զբաղվեի իմ արտաքին տեսքով: Այդպիսով ես ծանոթացա Հայաստանի լավագույն ատամնաբույժերից մեկի հետ և նա ինձ «հոլիվուդյան ժպիտ» պարգևեց: Հիմա ես էլ չեմ ամաչում մարդկանց մեջ դուրս գալ: Այս պատմությունն այսպիսի տեսք ունի՝ Ադրբեջանն ամեն ինչ քանդում է, իսկ Հայաստանը՝ կառուցում: Ես Հայաստան եմ եկել երկար ժամանակով՝ մինչև օգոստոսի վերջ: Այսօր վերադարձել եմ 10-օրյա ճանապարհորդությունիցս, ամբողջ Հայաստանով մեքենայով պտտվելով: Ճանապարհորդությանս նպատակը ոչ թե ստանդարտ Գառնի Գեղարդի տիպի զբոսաշրջային օբյեկտներն էին, այլ շատ անսովոր վայրերը: Հայաստանի մշակույթի գեղեցկությունը ես հասցրել էի տեսնել դեռ նախորդ այցիս ժամանակ: Հիմա իմ նպատակն է պատմել այստեղ ապրող մարդկանց կյանքի մասին. սահմանամերձ Բերքաբեր գյուղի մասին, որտեղ մարդիկ ապրում են ադրբեջանական գնդակոծությունների տակ, սակայն այնտեղ ապրում են հրաշալի եւ խիզախ մարդիկ: Նրանք չեն բողոքում ճակատագրից, այլ բիզնեսներ են բացում ՝ կարի արտադրամաս, ձկան վերամշակում, մանկական խաղալիքների արտադրություն: Կա հրաշալի ընտանեկան ռեստորան Արենիում, որտեղ ոչ միայն համեղ կերակրում են, այլ նաև պատրաստում են հրաշալի գինի և հուշանվերներ: Կամ Տավուշի մարզի Մարտունի գյուղը, որտեղ բնակիչները հյուրանոց են կառուցել մեղվի փեթակներից: Այո, դուք գրեթե քնում եք մեղուների հետ և ամբողջ գիշեր լսում նրանց բզզոցը: Սա յուրօրինակ գաղափար է: [b]-Ե՞րբ եք պատրաստվում տեղափոխվել Հայաստան, իհարկե կատակում եմ, բայց ամեն դեպքում, կարծես որոշել եք գրավել Ցվետանայի փառքը: [/b] -Անկեղծ կլինեմ՝ Հայաստանը ես սիրում եմ ամբողջ սրտով, բայց ինչպես ասում են՝ զգացեք Ձեզ ինչպես տանը, բայց մի մոռացեք, որ դուք հյուր եք: Սա լիովին արտացոլում է իմ դիրքորոշումը: Ես անչափ շատ հրաշալի ընկերներ ունեմ Հայաստանում, բայց նաև լինում են դեպքեր, երբ իմ անունն ու իմ գործողությունները որոշ քաղաքական ուժեր փորձում են օգտագործել իրենց շահերի համար: Կան մարդիկ, ովքեր չեն սիրում իմ շփումը այս կամ այն մարդկանց հետ՝ իրենց քաղաքական համոզմունքների պատճառով: Ոմանց դուր չեկավ, որ ես զրուցել եմ Գագիկ Ծառուկյանի հետ, մյուսները բավականին ոչ կոռեկտ ձևով քննարկում էին իմ ծանոթությունը Արփինե Հովհաննիսյանի հետ, երրորդին, ընդհակառակը, դուր չի գալիս, որ ես հանդիպել եմ Նիկոլ Փաշինյանի հետ: Ես կցանկանայի ընդգծել, որ հիշյալ մարդիկ անձնապես մասնակցել են իմ կյանքի փրկությանը, երբ ես հայտնվել եմ ադրբեջանական գերության մեջ: Եվ ոչ միայն նրանք, Հայաստանի խորհրդարանի մի շարք այլ պատգամավորներ, ինչպիսիք են, օրինակ՝ Նաիրա Կարապետյանը, առաջատար փաստաբաններ, (օրինակ՝ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը) նույնպես բոլոր հնարավոր ջանքերը գործադրել են իմ վերադարձման համար: Եվ դա կապ չունի այս կամ այն քաղաքական կուսակցությանը պատկանելու հետ: Եվ, առավել ևս, ես Հայաստանի քաղաքական կյանքում ոչ մի նախապատվություն և համակրանք չունեմ և չեմ կարող ունենալ: Ես զբոսաշրջիկ եմ, հյուր եմ։ Միայն Հայաստանի քաղաքացիները պետք է որոշեն պետության ճակատագիրը։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armdaily.am/?p=58286&l=am%2F&fbclid=IwAR3-T_mNmOz4CrK-wRyrMSSMhJrpcXVJkV447g0LXB9v1dz4OC_DmZsYtR4]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր