211652_close_icon
views-count4722 դիտում article-date 18:38 01-08-2019

Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին դատապարտել են իր 7-ամյա դստեր նկատմամբ սեռական բռնությունների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

WBC վարկածով կիսամիջինի քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, արգենտինացի Կարլոս Բալդոմիրը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման՝ իր 7-ամյա դստեր նկատմամբ բազմաթիվ սեռական ոտնձգությունների համար: 48-ամյա Բալդոմիրը ձերբակալվել էր 2016 թվականին, երբ նրա նախկին կինը մեղադրել էր, որ 2012-2014 թվականներին նա բազմիցս սեռական բռնության է ենթարկել դստերը: Հետաքննությունը հաստատել է, որ բռնությունները հաճախակի բնույթ են կրել և սկսվել են, երբ աղջիկը եղել է 7-8 տարեկան: Դատարանում ընդհանուր առմամբ վկայություններ են տվել ավելի քանի տաս վկա: Դատավարության ժամանակ Կարլոսը տեղի ունեցողի հանդեպ շատ բուռն դժգոհություն է արտահայտել: Նա իրեն շատ լկտի է պահել, բռունցքներով թափահարել և ներկաներին միջնամատ ցույց տվել: Արգենտինացին կարիերան ավարտել է 2014 թվականին՝ պրոֆեսիոնալ ռինգում տանելով 49 հաղթանակ, կրելով 16 պարտություն: Նրա մրցակիցների թվում են եղել Ֆլոյդ Մեյվեյզերը, Սաուլ Ալվարեսը և Վերնոն Ֆորեստը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր