211652_close_icon
views-count1695 դիտում article-date 17:59 01-08-2019

ԱՄՆ-ում բեյսբոլիստները խաղի ժամանակ զանգվածային ծեծկռտուք են սարքել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բեյսբոլի Հյուսիսամերիկյան Գլխավոր լիգայի (MLB) առաջնության հերթական խաղում «Ցինցինատիի» և «Պիտսբուրգի» խաղացողները զանգվածային ծեծկռտուք են սարքել: Խաղը հենց սկզբից թշնամական մթնոլորտում է ընթացել և իր գագաթնակետին ասել միջնամասում, երբ «Պիտսբուրգի» մենեջերը ինչ որ վիրավորական արտահայտություն է արել «Ցինցինատիի» բեյսբոլիստի հասցեին: Վերջինս բռունցքներով հարձակվել է մենեջերի վրա և զանգվածային ծեծկռտուք հրահրել: Ծեծկռտուքին մասնակցել են երկու թիմերի գրեթե բոլոր բեյսբոլիստները և մրցավարներին միայն մի քանի րոպե հետո է հաջողվել հանդարտեցնել կրքերը: Միջադեպից հետո երկու թիմերի մի շարք խաղացողներ հեռացվել են մինչև հանդիպման ավարտը: Նշենք, որ «Ցինցինատի Ռեդս»-«Պիտսբուրգ Փայրեթս» հակամարտությունը MLB-ում ամենաանհաշտներից մեկն է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր