հիմնական կայք
Լրահոս

ՌԴ ԱԳՆ-ն անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանում իրադրության սրման կապակցությամբ

ՌԴ ԱԳՆ-ն անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանում իրադրության սրման կապակցությամբ Մոսկվան մտահոգ է հայ-ադրբեջանական սահմանում իրադրության սրման կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Ria Novosti-ն։


«Մենք իրոք անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանում իրադրության սրվելու կապակցությամբ, ինչի հետևանքով հայ զինծառայող է սպանվել, երկուստեք կան վիրավորներ»,-ասել է Զախարովան այսօր տեղի ունցած ճեպազրույցում:

Վերջինի խոսքով՝ լարվածության աճը հակասում է հրադադարի ռեժիմը պահպանելու շուրջ վերջերս ձեռք բերված պայմանավորվածություններին և քաղաքական ճանապարհով կարգավորման հասնելու հայտարարված մտադրություններին:

«Հետագա սրացումն անթույլատրելի է, կոչ ենք անում դիմակայության մասնակիցներին՝ ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել ուժի գործադրումից, ձեռնարկել իրադրության կայունացմանն ուղղված միջոցներ»,-հավելել է Զախարովան։

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել էՀՀ ԶՈւ Պայմանագրային զինծառայող 1995 թ. ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը։ Հուլիսի 27-ին, ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյանհատվածում` Տավուշի մարզում, արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարիխախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացելմարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք