հիմնական կայք
Լրահոս

Երևանի կենդանաբանական այգին համալրվել է 13 նոր կենդանիներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի կենդանաբանական այգին համալրվել է 13 նոր կենդանիներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Երևանի կենդանաբանական այգին իր կենդանացանկը համալրել է նոր կենդանիներով՝ թռչուններով և սողուներով:


Թռչուններից՝ 2 կանաչ փոքր արա (Ara militaris), 2 վարդագույն կակադու գալա (Eolophus roseicapilla), 2 աֆրիկյան մրտիմն (Anas capensis) և սողուններ՝ 3 մադագասկարյան բոա (Acrantophis dumerili), 2 ճառագայթանախշ սահնօձ (Coelognathus radiatus), 2 ամբոինա կրիա (Cuora amboinensis):

Կենդանիները բերվել են Լեհաստանից՝ Վարշավայի կենդանաբանական այգուց:

Երևանի կենդանաբանական այգուց տեղեկացնում են նաև, որ մինչև տարվա վերջ կենդանացանկը կհամալրվի ավելի շատ կենդանիներով:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք