211652_close_icon
views-count4445 դիտում article-date 10:33 01-08-2019

Ինչպե՞ս դառնալ ներդրող ու շահույթ ստանալ առանց ռիսկերի․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Ուկրաինայում գործող ներդրումներ իրականացնող նախագծերի զարգացման ընկերության ղեկավար Տիգրան Ղարագյոզյանն առաջարկում է բնակելի շենքի կառուցապատման գործընթացում ներդրում կատարել և շահույթ ստանալ նպատակային պարտատոմսեր կոչվող արժեթղթերի միջոցով: Փոքր ներդրողները, որոնք շատ գումար չունեն, կարող են ինքնարժեքով մեկ պարտատոմս գնել: Դրանով իսկ նախնական փուլում ներդրում են կատարում կոնկրետ կառույցի 1քմ-ի մեջ: Իսկ շինարարության միջանկյալ կամ ավարտուն փուլում կարող են վաճառել՝ ստանալով էական եկամուտ՝ ավելի մեծ, քան դեպոզիտից ստացվող եկամուտն է: Օրինակ՝ եթե քառակուսի մետրի ինքնարժեքը ենթադրենք 700 դոլար է, ապա ներդրողը վերջնարդյունքում ստանում է 1000 դոլար: «Բայց նա ոչինչ չի անում, միայն պետք է ընտրի՝ որտեղ ներդրում անել»,- ասել է Տ. Ղարագյոզյանը՝ ավելացնելով, որ հիմա Ուկրաինայում 50 տոկոս բնակելի շինարարությունը ֆինանսավորվում է արժեթղթերով՝ նպատակային պարտատոմսերով: Իսկ Հայաստանում այդ համակարգի ներդրման համար, առաջին հերթին համապատասխան օրինագիծ պետք է մշակվի: Այդ հարցում Տ. Ղարագյոզյանը պատրաստ է իր փորձը ներկայացնել: Նա Ուկրաինայում արժեթղթերի մասով համապատասխան օրենքի նախագծի ստեղծողներից և դրա ընդունմանը նպաստողներից է եղել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր