211652_close_icon
views-count1134 դիտում article-date 23:42 31-07-2019

Դեսպան Աշոտ Սմբատյանի հանդիպումը Գերմանիայի Դաշինք 90/Կանաչներ կուսակցության դաշնային նախագահի հետ

Հուլիսի 31-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Գերմանիայի «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության դաշնային նախագահ Ռոբերտ Հաբեկի (Robert Habeck) հետ։ Դեսպանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ բարեփոխումները, կառավարության քաղաքականությունը տնտեսության, բնապահապանության և այլ բնագավառներում: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային, անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերին: Երկկողմ հարաբերությունների հետագա խորացման համատեքստում քննարկվեցին միջխորհրդարանական համագործակցության, տնտեսական, ինչպես նաև մշակութային և գիտական կապերի աշխուժացման ուղիները: Ընդգծվեց քաղաքացիական հասարակության դերը ժողովրդավարության հետագա ամրապնդման գործընթացում

Նմանատիպ նյութեր