211652_close_icon
views-count7675 դիտում article-date 21:30 31-07-2019

«Առյուծ արքան» 1 մլրդ դոլար է վաստակել համաշխարհային վարձույթում. CNN

«Առյուծ արքան» ֆիլմի ռեմեյքը 19 օրում 1 մլրդ դոլար է վաստակել վարձույթում: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Disney-ի հայտարարությունը: «Disney ստուդիան հայտարարել է, որ 1994 թվականի մուլտֆիլմի ֆոտոռեալիստական ռեմեյքը հուլիսի 30-ին՝ դրա թողարկման 19-րդ օրը, 1 մլրդ դոլարի կհասնի համաշխարհային վարձույթում»։ «Առյուծ արքայի» հետ մեկտեղ 2019 թվականին Disney-ի 3 այլ ֆիլմեր՝ «Ալադինը», «Կապիտան Մարվելը» ու «Վրիժառուները. եզրափակիչ», նույնպես հատել են 1 մլրդ դոլարի նշագիծը: Միլիարդին բավականին մոտեցել է նաև Pixar ստուդիայի «Խաղալիքների պատմություն 4»-ը՝ մինչ այժմ վաստակելով արդեն 919 մլն դոլար: Ինչպես նշում Է CNN-ը, Disney-ը տարեվերջին պլանավորում է ևս 2 մեծ պրեմիերա՝ «Սառեցվածները 2»-ը՝ նոյեմբերին ու Սքայուոքերի սագայի եզրափակիչ գլուխը՝ «Աստղային պատերազմներ. Սքայուոքերի վերելքը»` դեկտեմբերին։

Նմանատիպ նյութեր