հիմնական կայք
Լրահոս

Թուրքիան մտադիր է Սիրիայի հետ սահմանին խաղաղ բնակիչների համար միջանցք ստեղծել

Թուրքիան մտադիր է Սիրիայի հետ սահմանին խաղաղ բնակիչների համար միջանցք ստեղծել Թուրքիան մտադիր է Սիրիայի հյուսիսում՝ իր սահմաններից այն կողմ անվտանգության գոտի ստեղծել: Այս մասին նիստից հետո հայտնել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը:


Թուրքիան սահմանների անվտանգությունն ապահովելու շրջանակներում հայտարարել է, որ կշարունակի խաղաղ բնակիչների համար միջանցք ստեղծելուն ուղղված բոլոր հնարավոր ջանքերը:

Անվտանգության խորհրդից հայտնել են, որ Թուրքիայի դիրքորոշումը հիմնավորված է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու ձգտմամբ, ինչպես նաև ուղղված է երկրի՝ միջազգային իրավունքի նորմերից շեղվող օրինական շահերի պաշտպանությանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն և Թուրիքան համաձայնության են եկել Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման շուրջ, սակայն Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և ԱՄՆ Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի հանդիպումից հետ հայտարարել էր, որ դրա վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները չեն գոհացրել Թուրքիային:

Հիշեցնենք, որ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին հայտարարությունից հետո ԱՄՆ նահագահ Դոնալդ Թրանփն ասել էր, որ Սիրիայում իրավիճակի հետագա կարգավորումը թողնում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թալիփ Էրդողանին:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք