211652_close_icon
views-count2350 դիտում article-date 17:54 30-07-2019

Դավիթ Գևորգյան. Գոհ եմ ցույց տված արդյունքիցս

Հուլիսի 23-24-ը Վանաձորում կայացած Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի 24-րդ միջազգային մրցաշարում 74 կգ քաշային Դավիթ Գևորգյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Երիտասարդ հայ ըմբիշը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց, որ սա իր 2-րդ մասնացկությունն է այս մրցաշարին. «Մրցակցությունը բարձր էր, քանի որ քաշս օլիմպիական է:Առաջին գոտեմարտս նորմալ անցկացրեցի, բայց մրցակիցս ուժեղ էր՝ պարտվեցի (Մագոմեդխաբիբ Կադիմագոմեդովը հետագայում դարձավ մրցաշարի հաղթող): Նա դուրս եկավ եզրափակիչ, և ես սփոփիչ գոտեմարտում հաղթեցի ղազախ ըմբիշին, իսկ 3-րդ տեղի համար պայքարում ռուս ըմբիշին: Գոհ եմ արդյունքիցս, պատրաստվում եմ երիտասարդների աշխարհի առաջնությանը: Սա ինձ համար փորձ էր մինչ այդ առաջնության մեկնարկը, քանի որ մեծահասակների մրցաշար է, և սովորելու շատ բան կա»,-ասաց Դավիթը: Մեկնաբանության վերջում նա ավելացրեց, որ երիտասարդների աշխարհի առաջնություն է մեկնում հաղթելու ակնկալիքով. «Փորձելու եմ ոսկե մեդալ նվաճել»,-եզրափակեց նա:

Նմանատիպ նյութեր