211652_close_icon
views-count1086 դիտում article-date 16:11 30-07-2019

Սուդանի նախկին նախագահին բանտից բաց են թողել մոր հուղարկավորությանը մասնակցելու համար

Սուդանի իշխանությունները թույլ են տվել Սուդանի նախկին նախագահ Օմար ալ Բաշիրին դուրս գալ բանտից, որպեսզի կարողանա մասնակցել մոր հուղարկավորությանը, գրում է սուդանյան [url=http://www.alsudaninews.com/?p=36846]«Ալ Սուդանի»[/url] թերթը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։ «Սուդանի իշխանությունները թույլ են տվել բաց թողնել ձերբակալված նախագահ Օմար ալ Բաշիրին Քուբար բանտից՝ մոր հուղարկավորությանը մասնակցելու համար, որը մահացել է երկուշաբթի, Խարթումի հիվանդանոցում»,- գրում է թերթը։ Համաձայն պարբերականի տվյալների՝ ալ Բաշիրը դուրս է եկել երկրի պաշտպանության նախկին նախարար Աբդելռահիմ Մոհամադ Մուհիբի ուղեկցությամբ։ Հոգեհանգստի վայրում շատ ոստիկաններ են եղել։ Ականատեսների վկայությամբ՝ պետության նախկին ղեկավարը Համեդ գերեզմանատանը շրջապատված է եղել անվտանգության ծառայությունների աշխատակիցներով։ Սուդանում ռազմական հեղաշրջումը տեղի է ունեցել ապրիլի 11-ին, չորս ամիս տեւած ժողովրդական բողոքների ֆոնին։ Նախագահ Օմար ալ Բաշիրը հեռացվել է իշխանությունից, իսկ ավելի ուշ բանտարկվել։ Իշխանությունն իր ձեռքն է վերցրել բանակի ձեւավորած անցումային ռազմական խորհուրդը, որը հայտարարել է, որ մտադիր է երկու տարում ղեկավարությունը հանձնել ընտրված իշխանություններին։

Նմանատիպ նյութեր