211652_close_icon
views-count1895 դիտում article-date 15:46 30-07-2019

Հազարավոր սիրիացիներ փախուստի են դիմել դեպի թուրքական սահման

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հաքը հայտնել է, որ Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ քաղաքում ընթացող բախումների հետևանքով հազարավոր սիրիացիներ նախորդ շաբաթվա վերջին փախուստի են դիմել դեպի Թուրքիայի սահման: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Խոսնակը հայտնել է, որ իրենք անհանգստանում են Սիրիայի հյուսիս-արևմուտքում ընթացող բախումների հետևանքով թիրախում հայտնված 3 միլիոն սիրիացիների անվտանգության համար: Նա նաև նշել է, որ վերջին 4 ամսում բախումների հետևանքով սպանվել է 500 մարդ, վնասվել 7 դպրոց և 1 հիվանդանոց:

Նմանատիպ նյութեր