211652_close_icon
views-count1934 դիտում article-date 14:35 29-07-2019

Պարսից ծոց է մուտք գործել 2-րդ բրիտանական ռազմանավը

Իրանը բողոք է հայտնել Պարսի ծոցում բրիտանական երկրորդ ռազմանավի հայտնվելու կապակցությամբ: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/30081185.html]«Ազատությունը»[/url]։ Պաշտոնական Թեհրանը «սադրանք» է անվանել Պարսից ծոցում համաեվրոպական պարեկային ծառայություն իրականացնելու և նավթ փոխադրող լցանավերի անվտանգությունը երաշխավորելու Լոնդոնի առաջարկը: Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Duncan ականակիրը միացել է Montrose հածանավին և պետք ապահովի բրիտանական դրոշի ներքո նավարկող տանկերների անվտանգությունը: Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիեին ասել է, որ «եվրոպական ռազմանավերի մուտքը Պարսից ծոց թշնամական ուղերձ է»: «Մենք շարունակում ենք առկա ճգնաժամը դիվանագիտական եղանակով կարգավորելու փորձերը, բայց միաժամանակ մենք համոզված ենք, որ Նորին Գերազանցության ռազմական նավատորմը պետք է պաշտպանի բրիտանական տանկերների անվնաս անցումը Պարսից ծոցով», - ասել է Բրիտանիայի նորանշանակ պաշտպանության նախարար Բեմ Ուոլեսը:

Նմանատիպ նյութեր