211652_close_icon
views-count1264 դիտում article-date 14:22 29-07-2019

Փարիզը հետաքրքրված է Բաքվի հետ տնտեսական և ռազմական արդյունաբերության ոլորտներում համագործակցությամբ. Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար

Փարիզը հետաքրքրված է Բաքվի հետ վերականգնվող էներգիայի աղբյուրների և ռազմական արդյունաբերության ոլորտներում համագործակցությամբ, գրում է minval.az-ը՝ Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո Լը Մերի՝ Բաքվում Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովի հետ ունեցած հանդիպման ժամանակ արված հայտարարությանը հղումով: «Ադրբեջանը միշտ Ֆրանսիայի համար տնտեսական կարևոր գործընկեր է եղել, և մենք միշտ մեծ նշանակություն ենք տվել դրան: Մենք ցանկանում ենք տնտեսական և ֆինանսական համագործակցության նոր փուլի անցնել: Մենք հետաքրքրված ենք էներգետիկ, վերականգնվող էներգիայի աղբյուրների և ռազմական արդյունաբերության ոլորտներում համագործակցությամբ»,- ասել է Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարը:

Նմանատիպ նյութեր