1584 դիտում
13:30 29-07-2019
Միջուկային գործարքի շուրջը Վիեննայում հանդիպումը ապագայի ոչ մի երաշխիքներ չտվեց. Իրանի ԱԳՆ
Իրանական միջուկային գործարքի (Գործողությունների համատեղ համապարփակ պլանի, ԳՀՀՊ) կատարման համատեղ հանձնաժողովի հանդիպումը, որը հուլիսի 28-ին կայացել է Վիեննայում, Իրանին իր շահերի պահպանման ոչ մի երաշխիք չի տվել: Հուլիսի 29-ին այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։
«Երեկվա հանդիպումը Վիեննայում մեզ ԳՀՀՊ-ի ապագայի ոչ մի կարգի երաշխիքներ չտվեց,- մեջբերում է Մուսավիի խոսքը [url=http://www.almayadeen.net/]Al Mayadeen[/url] հեռուստաալիքը:- Մենք մեր հետագա քայլերը կորոշենք (ԳՀՀՊ-ի երաշխավոր երկրների) առաջիկա նախարարական հանդիպումից հետո»:
Մուսավին հավելել է, որ Իրանը վստահ չԷ ԳՀՀՊ-ի պահմանման եվոպական ջանքերի արդյունավետության հարցում: Նրա խոսքով՝ Թեհրանը կպահանջի Իրանի հետ հաշվարկների INSTEX եվրոպական մեխանիզմի գործարկում և նորմալ գործառում: ԵՄ-ն Իրանի հետ հաշվարկների INSTEX մեխանիզմի մասին հայտարարել է միջուկային գործարքի շուրջը քաղաքական տնօրենների մակարդակով նախորդ հանդիպման ժամանակ:
Նմանատիպ նյութեր
1987 դիտում
21:42 18-11-2021
Միջուկային գործարքի շուրջը բանակցությունների հաջողությունը կախված է ԱՄՆ-ի պատրաստակամությունից
1064 դիտում
09:44 14-07-2015
Վիեննայում մեկնարկել է Իրանի միջուկային հարցով բանակցությունների վերջին նիստը. կարող է հայտարարվել գործարքի մասին
6589 դիտում
22:30 20-05-2018
Իրանը ԵՄ-ից պահանջել է միջուկային գործարքի պահպանման հստակ երաշխիքներ
Այս բաժնից
487 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը
577 դիտում
16:59 21-04-2024
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել
439 դիտում
16:46 21-04-2024
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով 36 անձ է ձերբակալվել