211652_close_icon
views-count1834 դիտում article-date 16:30 28-07-2019

Թեհրանում հայտարարել են, որ Արաքիի ատոմային ռեակտորը կշարունակի աշխատել

Իրանի փոխնախագահ և Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Արաքիի ծանր ջրի գործարանը շարունակելու է գործել։ Այդ մասին հայտնում է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի խորհրդարանի անդամ Մեհրդատ Լախութիի խոսքը։ Համապարփակ համաձայնագրի պայմաններից մեկն այն էր, որ Իրանը վերանայելու է Արաքիի ռեակտորի մոդեռնիզացումը՝ միջուկային հետազոտությունների և խաղաղ նպատակների, ինչպես նաև բժշկական ու արդյունաբեական նպատակներով ռադիոարտադրության համար։ «Այսօրվա նիստում, որին ներկա է եղել փոխնախագահ Սալեհին, հարց է բարձրացվել Արաքիի ծանր ջրի գործարանի աշխատանքը շարունակելու մասին։ Սալեհին հայտարարել է, որ ռեակտորը կշարունակի իր աշխատանքը տեխնոլոգիական փոփոխություններով»,-ասել է պատգամավորը։

Նմանատիպ նյութեր