211652_close_icon
views-count8194 դիտում article-date 12:49 28-07-2019

«Տարբերեք թացը չորից»․ հայտնիների մասնակցությամբ Վարդավառի միջոցառումը Գյումրիում՝ Tert.am. ՈՒՂԻՂ

Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում հայ հայտնիների մասնակցությամբ մեկնարկել են Վարդավառի միջոցառումները, հայտնում է [url=https://https://www.tert.am/am/news/2019/07/28/vardavar-gyumri/3059084?fbclid=IwAR3sTh6mta0hzaDAhnGQ1uvuMG4PuplHDe_9V5OMcK3RF4Mxm58FT7I1zes]Tert.am[/url]-ը։ Վերջին օրերին սոցցանցերում ակտիվ տարածվում էր նոր չելենջ: Հայ հայտնիները տեսանյութի միջոցով բոլորին առաջարկում էին Վարդավառի տոնն անցկացնել Գյումրիում: Չելենջին մասնակցելու պարտադիր պայմաններից մեկը սեփական թաց հոլովակը նկարահանելն է: «Տարբերեք թացը չորից: Ճիշտը թացն է: Դե ինչ, կարծում ենք այս տարի դուք ուղղակի պարտավոր եք գալ Գյումրի և հենց այստեղ նշել Վարդավառը: Սպասում ենք ձեր հոլովակներին և իհարկե ներկայությանը Գյումրիում: Նկարահանեք ձեր թաց հոկովակը և նշեք այն մարդկանց, ում կուզենայիք տեսնել և ջրել Գյումրիում: Եկեք Վարդավառին բոլորով ապահովենք Գյումրիի սպասարկման ոլորտի տնտեսական բումը»,- հոլովակին կից գրում են հայ հայտնիները: Համացանցում տարածում գտած «Տարբերեք թացը չորից» նախաձեռնության հեղինակ, «Արմենիա TV»-ի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը Tert.am-ի հետ զրույցում պատմել էր Վարդավառը Գյումրիում անցկացնելու գաղափարի, սպասվող միջոցառումների մասին: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/07/28/vardavar-gyumri/3059084?fbclid=IwAR3sTh6mta0hzaDAhnGQ1uvuMG4PuplHDe_9V5OMcK3RF4Mxm58FT7I1zes]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր