211652_close_icon
views-count3474 դիտում article-date 15:13 28-07-2019

Ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը

Թբիլիսիում ձերբակալվել է այդ երկրի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին, այդ մասին հայտնել է Վրաստանի «Առաջին Ալիք»-ը։ Նշվում է, որ ըստ վարկածի՝ ընդդիմադիր «Հաղթած Վրաստան» կուսակցության առաջնորդը հուլիսի 20-ին Թբիլիսիում բողոքի ակցիայի մասնակիցներին «բռնության և խորհրդարանի շենքի վրա հարձակվելու կոչեր է հնչեցրել»։ Նախօրեին հայտնի է դարձել, որ Օկրուաշվիլին մեղադրվում է պետական հեղաշրջման փորձ կատարելու մեջ։ Գործով անցնում է 17 մարդ։

Նմանատիպ նյութեր