211652_close_icon
views-count14306 դիտում article-date 17:29 27-07-2019

Ադրբեջանական Միգ-29-ը կործանվել է ռուսական ՌԷՊ համակարգի կիրառումից. վարկած

Չի բացառվում, որ հուլիսի 24-ի երեկոյան կորած ադրբեջանական Միգ-29 ռազմական օդանավը կարող է կործանված լինել ռուսական կողմից Ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգի կիրառման արդյունքում: Այս մասին ադրբեջանական Թուրան գործակալությանն ասել է ռազմական աղբյուրը: Ըստ տեղեկությունների, կործանիչը ընկել է ծովը ռուս-ադրբեջանական սահմանից 70 կմ հեռավորության վրա: Այս վարկածի օգտին է խոսում նաեւ այն, որ Ռուսաստանի ՌԾՈՒ-ն զորավարժություններ է անում ՌԷՊ համակարգերի կիրառմամբ, տեղեկացնում է Թուրանը: Այս վարկածի պաշտոնական հաստատում չկա: Նշենք, որ արդեն մի քանի օր որոնվում է կործանված օդանավը:

Նմանատիպ նյութեր