211652_close_icon
views-count6300 դիտում article-date 16:39 27-07-2019

Տավուշում վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր է, կտեղափոխեն Երևան․ News.am

Տավուշի մարզում այսօր` հուլիսի 27-ին, վիրավորված պայմանագրային զինծառայողը Լոռու մարզի Սանահին գյուղի բնակիչ 27-ամյա Վազգեն Ուլուխանյանն է: Այս մասին [url=https://news.am/arm/news/526063.html]NEWS.am[/url]-ին հայտնեցին Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից: ԲԿ-ից հայտնեցին, որ պայմանագրային զինծառայողի վիճակը կայուն ծանր է, նրան շուտով ռեանիմոբիլով կտեղափոխեն Երեւան: «Զինծառայողի վիճակը կայուն ծանր է, նա ստացել է կրծքավանդակի աջ առաջնային, վերին շրջանի միջանցիկ հրազենային վնասվածք, ամրակի եւ կողերի կոտրվածք, տրավմատիկ շոկ»,- հայտնեցին բժշկական կենտրոնից: Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հուլիսի 27-ին, ժամը 11.00-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող: Վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Մանրամասն՝ [url=https://news.am/arm/news/526063.html]սկզբնաղբյուր[/url] կայքում։

Նմանատիպ նյութեր