211652_close_icon
views-count5897 դիտում article-date 15:59 27-07-2019

CNN-ի հունական ծառայությունը Հայաստանի ՏՏ ոլորտը համարում է Հարավային Կովկասի Սիլիկոնյան հովիտը

CNN-ի հունական ծառայության 3 րոպեանոց [url=https://www.cnn.gr/focus/story/185514/kanto-opos-i-armenia-mia-silicon-valley-ston-kaykaso]ռեպորտաժում[/url] Կոստաս Պլիակոսը ուսումնասիրում է Հայաստանի ՏՏ ոլորտը՝ Հարավային Կովկասի Սիլիկոնյան հովիտը՝ ներկայացնելով երկրի տեխնոլոգիական զարգացումները եւ ձեռքբերումները սկսած մայրաքաղաքի սկսնակ ընկերություններից մինչև հեռավոր մարզերում գտնվող նորարարական կենտրոններ: Այցի հիմնական նպատակը ՏՏ 23-րդ համաշխարհային կոնգրեսն է (WCIT), որը տեղի է ունենալու հոկտեմբերին Երեւանում: Այս ռեպորտաժի իրականացումը հնարավոր է դարձել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» ՀԿ (EuFoA) և WCIT 2019- ի համատեղ ջանքերով: Վերջիններս օրեր առաջ կազմակերպել էին եվրոպական լրագրողների մեդիա ուղևորություն դեպի Հայաստան` նպատակ հետապնդելով սևեռել միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը Հայաստանի մեծ ներուժ ունեցող ՏՏ ոլորտի վրա: «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր