211652_close_icon
views-count2670 դիտում article-date 10:54 27-07-2019

Վրաստանում մեկնարկում են Agile Spirit 2019 զորավարժությունները․ Հայաստանը չի մասնակցում․ Aliq.ge

ՆԱՏՕ-ի տեխնիկան արդեն Վրաստանում է: Փոթիի նավահանգստում իջեցված ամերիկյան զինտեխնիկան արդեն տեղափոխվել է վրացական ռազմաբազաներ: Գրում է [url=https://www.aliq.ge/vrastanum-anckacvogh-vrac-amerikyan-zoravarzhuthyunnerin-hh-n-ays-tari-el-chi-masnakci/]Aliq.ge[/url]-ն։ Այսօրվանից Վրաստանում կմեկնարկեն Agile Spirit 2019 զորավարժությունները, որը կշարունակվի մինչև օգոստոսի 9-ը: Զորավարժությունների նպատակը մասնակից երկրների միջև հարաբերությունների ուժեղացումը, ինչպես նաև բազմազգ միջավայրում օպերատիվ հնարավորությունների բարելավումը և Սև ծովի տարածաշրջանում կայուն ու անվտանգ միջավայրի պահպանումն է: Բազմազգ զորավարժություններին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 14 երկրների 3000-ից ավելի զինվորական: Ռազմական զորավարժություններին կմասնակցեն՝ Վրաստանը, ԱՄՆ-ն, Բելգիան, Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Մոնտենեգրոն, Նորվեգիան, Լեհաստանը, Ռումինիան, Թուրքիան և Ուկրաինան: Agile Spirit զորավարժությունները Վրաստանում անցկացվում են արդեն 9-րդ անգամ: Հայաստանը այս տարի ևս չի մասնակցի զորավարժություններին:

Նմանատիպ նյութեր