211652_close_icon
views-count2394 դիտում article-date 09:37 27-07-2019

ԱՄՆ-Իրան հակամարտության ազդեցությունը Հարավային Կովկասի վրա․ «Ամերիկայի ձայն»

Իրան-ամերիկյան հարաբերությունների լարվածությունն իր անմիջական ազդեցությունն է թողնում տարածաշրջանի երկրների, այդ թվում Հայաստանի վրա: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5017269.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Վերջերս Վաշինգտոն այցելած Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ տարածաշրջանում առկա լարվածությունը ԱՄՆ-Իրան հարաբերություններում բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա: Նա կոչ էր արել Միացյալ Նահանգներին ճնշումներ չկիրառել Հայաստանի վրա Իրանի հարցում: Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի ավագ վերլուծաբան Բեհնամ Բեն Թալեբլուի կարծիքով Իրանի հետ Հայաստանի սերտ քաղաքական եւ տնտեսական համագործակցության վրա աչք փակելը կհակասեր Իրանի դեմ իրականացվող «առավելագույն ճնշման» ամերիկյան քաղաքականությանը: Ըստ վերլուծաբանի՝ երբեմն ԱՄՆ ըմբռնումով է մոտենում տարածաշրջանի այն երկրների բնակչության կարիքներին, որոնք կախված են իրանական էներգակիրներից: Նրանց արտոնույուններ տրամադրելը ըստ փորձագետի՝ քաղաքական խնդիր է: «Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է այլընտրանքներ առաջարկել տարածաշրջանի երկրներին, որպեսզի փոխարինեն Իրանի կողմից մատակարարվող ապրանքները՝ լինի Իրաքում, Հայաստանում կամ որեւէ այլ տեղ»,- ասում է Թալեբլուին: Իր հերթին, Ադրբեջանոմ ԱՄՆ նախիին դեսպան, վերլուծաբան Ռիչարդ Կազլյարիչը վստահ է, որ Վաշինգտոնը կշարունակի պատժամիջոցների միջոցով ճնշումների ենթարկել Թեհրանին՝ փորձելով նաև ստանալ այլ երկրների աջակցությունն այս հարցում: «Հայտնի չէ, թե ինչ լրացուցիչ պատժամիջոցներ են նախատեսվում: Իմ կարծիքով դրանք կվերաբերեն ավելի շատ ֆինանսական սեկտորին, ուստի եթե Հարավային Կովկասի երկրներն առնչվում են իրանական բանկային համկարգին, ապա դա կլինի խնդրահարույց»,- ընդգծում է նախկին դեսպանը: Կազլյարիչը համամիտ է, որ ԱՄՆ-Իրան զարգացումները խնդրահարույց են Հարավային Կովկասի երկրների և մասնավորապես Հայաստանի համար: Սակայն, ըստ դեսպանի, Երևանը, որը գազ է ներկրում Իրանից, չի կարող որևէ կերպ փոխարինել այն ամերիկյան հեղուկ գազով: Նա ընդգծում է՝ շատ բան կախված է, թե ինչպես է ամերիկյան կողմը տրամադրված պատժամիջոցներում արտոնությունների հարցին: Նախկին դեսպանը քիչ հավանական է համարում պատերազմը ԱՄՆ և Իրանի միջև, սակայն իրավիճակը կարող է արագ դուրս գալ վերահսկողությունից հատկապես իրանական կողմի հետագա ագրեսիվ քայլերի արդյունքում: «Չեմ կարծում, որ որևէ մեկը ամերիկյան ռազմական վերնախավում, Կոնգրեսում կամ անգամ ինքը Թրամփը ցանկանում են մեկ այլ ռազմական հակամարտություն Մերձավոր Արևելքում»,- ասում է դեսպան Կազլյարիչը: Այս կարծիքը կիսում է նաև Բեն Թալեբլուին, ով իրավիճակը բնութագրում է որպես կողմերի միջև կամքի դրսևորման մրցավազք: «Իրավիճակը միանշանակ թեժանում է, սակայն, երկու կողմերն էլ ցանկանում են խուսափել պատերազմից: Հենց այդ պատճառով են նրանք շարունակում այս անուղղակի «կամքի մրցույթը»,- ընդգծում է Բեն Թալեբլուին: Փորձագետները շեշտում են՝ բոլոր զարգացումներն ընթանում են Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում: Ռազմական գործողությունների դեպքում քիչ հավանական է, որ բախումներն ԱՄՆ ու Իրանի միջև ընդգրկեն Հարավային Կովկասի երկրները:

Նմանատիպ նյութեր