2337 դիտում
13:49 26-07-2019
Կառավարությունը պատրաստակամ է վճարել՝ ՀՀ քաղաքացիներին Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար. Սիսեռյան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը Ֆեյսբուքի էջում անդրադարձել է Հուրգադայից ՀՀ քաղաքացիների տեղափոխման հարցին.
«Տեղեկացնում եմ, որ Հուրգադայից ՀՀ քաղաքացիների տեղափոխման համար քննարկվում են մի քանի տարբերակներ: Խնդրի լուծումը գրեթե գտնվել է: Հայտնում եմ նաև, որ կառավարությունը պատրաստակամ է վճարել ՀՀ քաղաքացիներին չարթերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար»,–գրել է նա։
Մանրամասների մասին կտեղեկացնեմ մի փոքր ավելի ուշ»:
[url=https://shamshyan.com/hy/article/2019/07/25/1130852/]Հիշեցնենք[/url], որ Հուրգադա–Երևան չվերթի չեղարկման արդյունքում ՀՀ մոտ 100 քաղաքացի մնացել է Հուրգադայում: Հուրգադա–Երևան թռիչքը չի կայացել, քանի հայաստանյան տուրօպերատորը ավիափոխադրողին չի վճարել չվերթի համար:
Նմանատիպ նյութեր
53688 դիտում
11:52 20-02-2017
Մոտենում է երկար սպասված գարունը. փետրվարի 24-ից Եգիպտոսից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ. Գ. Սուրենյան
Այս բաժնից
490 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը
580 դիտում
16:59 21-04-2024
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել