211652_close_icon
views-count3252 դիտում article-date 12:07 26-07-2019

Իրանը բալիստիկ հրթիռ է փորձարկել. լրատվամիջոցներ

Իրանը լույս հուլիսի 25-ին միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է փորձարկել, որը հաղթահարել է 1000 կմ տարածք: Այս մասին [url=https://www.bloomberg.com/news/articles/2019-07-26/iran-test-fires-medium-range-ballistic-missile-cnn-reports]հայտնում է[/url] CNN հեռուստաալիքը՝ ԱՄՆ վարչակազմում աղբյուրի հղումով: «Թեև Shabaab-3 հրթիռը վտանգ չի ներկայացրել նավագնացությանը կամ ԱՄՆ բազաներին, հետախուզության տվյալներով, այս փորձարկումներն արձակումների ճշգրտությունն ու հեռահարությունը բարելավելու Իրանի ջանքերի մաս են հանդիսանում»,- Թվիթեր-ում [url=https://twitter.com/barbarastarrcnn/status/1154515194262904833]հայտնել է[/url] հեռուստաալիքի մեկնաբան Բարբարա Սթարը: Միևնույն ժամանակ Իրանի իշխանությունները չեն հայտնել հրթիռային փորձարկումների մասին: Իրանի հրթիռային ծրագիրը միջազգային հանրության շրջանում տարաձայնությունների պատճառ է հանդիսանում: ԱՄՆ-ն և մի շարք այլ երկրներ ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձևը մեկնաբանում են այնպես, որ այն արգելում է Իրանին հրթիռային փորձարկումներ իրականացնել:

Նմանատիպ նյութեր